ԻՄ ՄԱՍԻՆ


 Դոկ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԵՖՅԱՆ

 

Հանրաճանաչ դերասանուհի, բեմադրիչ, հեղինակավոր հրապարակագիր,

բանաստեղծ, գրականության եւ փիլիսոփայության Դոկ., իր տեսակի մեջ եզակի

Մենաթատրոնի հիմնադիր, Մարի Ռոզ Աբուսեֆյանը, աշխարհի տարբեր

ծայրերում՝ Ամերիկայի Գանատայի, Միջին Արեւելքի, Եվրոպայի, Ավստրալիո բոլոր հայահոծ գաղութների բեմերում, Հայաստանում, Արցախում, իր յուրահատուկ բարձր արվեստով դարձել է հայ մշակույթի մեկնաբանն ու հայ արվեստի, Հայոց Պահանջատիրության անընկճելի պատգամախոսը:

Մարի Ռոզը առաջին դերասանուհին է, որ հայ բեմ բարձրացրեց մեկ անձովտարբեր դերերի կատարումով, մեկ ամբողջ թատերգություն, մեկ ամբողջ վեպ թատերգության վերածած, միայնակ կատարելու արվեստը: Միաժամանակ հեղինակ,

մեկնաբան, բեմադրիչ դառնալով իր ներկայացրած գործերին:

Նա ինքն է գրում, մշակում իր բոլոր ներկայացումները, ինքն է բեմադրումերաժշտական ձեւավորումը ընտրում, ինքն էլ կատարում է իր ինքնատիպ մեկնաբանությամբ:

Առաջին եւ միակ դերասանուհին է, որ 1987թ. մենաթատրոնի վերածեց Ֆրանց Վերֆելի հռչակավոր՝ «Մուսա Լեռան 40-Օրերը» վեպը, միայնակ 20 տարբեր դերերի կատարումով, որը մինչեւ օրըս մեծ հաջողությամբ ներկայացնում է աշխարհի

տարբեր քաղաքներում: Սան Ֆրանսիսկոյի Herbest Theatr, Լոնդոնի BAFTA-ի հռչակավոր բեմերում, Երեւանի Օպերային Թատրոնում, Արցախում, Թորոնթո,Մոնթրեալ, Աթէնք, Հալեպ, Կիպրոս, Տուպայ, Բեյրութ եւ այլուր:

Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված նրա «Գրիգոր ԶոհրապԳողգոթայի Ճանապարհին» 22 տարբեր դերակատարումներով յուրահատուկ թատերգությունը, Եղեռնի ամբողջական պատկերը պարզող լայնածավալ պատում է,

որը շռնդալից հաջողությամբ ներկայացնում է աշխարհի տարբեր ծայրերում:

«Տիգրան Մեծ» պատմական թեմայի վրա դերասանուհու ստեղծած գործողությամբ թատերգությունը խորը, ժամանակակից, քաղաքական մտածումներով շաղախված հարուստ գործ է, 14 տարբեր կերպարների

խաղարկումով:

Նա միաժամանակ հիանալի եւ համարձակ հրապարակագիր է, որի անկեղծ, անաչառ հոդվածներին ընթերցողները անձկությամբ են սպասում: Իր ողջ էությամբ ու գործունեությամբ նա կապված է Հայրենիքի, Արցախի, Սփյուռքի ճակատագրի հարցերին եւ հատկապես հայ նոր սերնդին հայ պահելու, հայ լեզուն ու մշակույթը տարածելու ու զարգացնելու, մեր իրավունքների անսակարգ պահանջատիրության հասնելու խնդիրներին:

Մարի Ռոզ ամենուրեք հանդես է գալիս բարեսիրական ելույթներով:

2013թ.-ին նա պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հակոբ Օշական» թեմայով եւ ստացել գիտությունների թեկնածուի աստիճան:

Մարի Ռոզը ծնվել է Հալեպ, իր թատերային կրթությունը ստացել է Երեւանի Գեղարվեստա-Թատերական համալսարանում: Եղել է «Արշալույս» նորարական թատրոնի հիմնադիրներից: Երկար տարիներ աշխատել է Երեւանի Դրամատիկական թատրոնում, բազմաթիվ դերեր ստանձնել հեռուստատեսային եւ ռադիոյի գրական-թատերային հաղորդումներում, նկարահանվել է Հայֆիլմում:

1983թվից ապրում է Սան Ֆրանսիսկոյում, ուր 5 տարի ղեկավարել է Ս. ՖՀամազգայինի թատերախումբը:

Մարի Ռոզ անդամ է Ֆրանսիո «Արարատ Գիտությունների Ակադեմիայի»:

Պարգեւատրվել է Հայաստանի Մշակույթի Նախարարության Ոսկէ Մեդալ շքանշանով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարությունների բազմաթիվ Պատվոգրերով,

Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի կողմից Հայոց Ցեղասպանության 100-Ամեակի մեդալով:

2013թ ստացել է Դոկտորայի կոչում Հայաստանի Ակադեմիո Գրականության Ինստուտի կողմից: 2011թ. ՀՀ Գրականության Ինստիտուտը հրատարակել է «Հակոբ Օշական՝ Հարյուր Մեկ Տարվան Եռագրությունը» իր գրականագիտական

աշխատությունը: Հրատարակել է նաեւ «Մտքի եւ Հոգու Արահետներով» ճամփորդական հուշագրությունը:

Զեկուցումներով հանդես է եկել Հայաստանի Ակադեմիո Միջազգային Երկրորդ Համաժողովին, «Հայոց Ցեղասպանություն 100» գիտաժողովին, Բելգիո Լուվէն Համալսարանի Ցեղասպանության 100-Ամեակի գիտաժողովին, «Գերմանիո

Պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության մեջ» անգլերեն եւ հայերեն զեկուցումներով: